
ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ծնվել է 11.08.1984 թ-ին Երևան քաղաքում:
Աշխատում է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակում` որպես առաջատար վերլուծաբան: Մինչ այդ աշխատել է “Արդշինբանկ” ՓԲԸ-ի ռիսկերի կառավարման վարչության` Վարկային պորտֆելի ռիսկերի կառավարման բաժնում` որպես վերլուծաբան և ավտոմատացման փորձագետ:
Ավարտել է ՀՊՏՀ Տնտեսական կիբեռնետիկայի ֆակուլտետը` ստանալով տնտեսագետ-մաթեմատիկի որակավորում:
Ունի Բանկի ներքին աուդիտի ղեկավարի, բանկի ներքին աուդիտի անդամի, բանկի մասնաճյուղի կառավարչի ՀՀ ԿԲ արտոնագրեր:
MS Excel-ի, մասնավորապես` դրանում VBA-ծրագրավորման հետ ծանոթացումը սկսվել է դեռևս ուսանողական տարիներին՝ այնուհետև խորացվելով բանկային կարիերայում, որի ընթացքում ստեղծվել և ստեղծվում են բանկային պրոդուկտների տրամադրման գործընթացի և հաշվետվությունների ստացման ավտոմատացման բազմաթիվ գործիքներ և մեխանիզմներ, որոնցից որոշները ստորև են`
Ներկայումս ակտիվ գործունեություն է ծավալում “MS EXCEL – ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ” էջի կազմում՝ դրա հեղինակ Մայիս Մարգարյանի հետ դասավանդելով “MS Excel & Macros – VBA ծրագրավորում Excel-ում” առարկան: