MS EXCEL – MAX ԵՎ MIN ԸՍՏ ԿՐԻՏԵՐԻԱՆԵՐԻ
MS Excel-ում գոյություն չունի ֆունկցիա, որը Sumif կամ Countif ֆունկցիաների տրամաբանությամբ կհաշվարկեր տիրույթի արժեքների մաքսիմումը կամ մինիմումն ըստ կրիտերիայի: Այնուամենայնիվ, խնդիրը լուծվող է:
Նշված խնդրում պետք է հաշվենք E3 վանդակում գրված արժեքի, այսինքն` քաղաքի համար B սյունում հանդիպող արժեքների մաքսիմումն ու մինիմումը: Մաքսիմումի համար F2-ում մուտքագրենք հետևյալ մասսիվի բանաձևը` =IF(A1:A10=E2,B1:B10): Նախքան Ctrl+Shift+Enter անելը /որով փակվում են մասսիվի բանաձևերը/, սեղմենք F9, որպեսզի տեսնենք այն մասիվը, որը գոյացել է բանաձևի արդյունքում: Ստորև` նկարում դա երևում է: Մասսիվի այն տարրերը, որոնք թվեր են, գտնվել են “Երևան” արժեքի դիմաց, այսինքն դրանց համար բավարարվել է =IF(A1:A10=E2,B1:B10) բանաձևի A1:A10=E2 պայմանը:
Ctrl+Z-ով հետ գանք բանաձևին ու այն մտցնենք MAX ֆունկցիայի մեջ, ինչպես նկարում էցուցադրված:
Ctrl+Shift+Enter-ի արդյունքում ֆորմուլան վանդակում կերևա այսպես` {=MAX(IF(A1:A10=E2,B1:B10))}, իսկ մենք կստանանք պահանջվող արդյունքը, այսինքն` Max ֆունկցիան կգտնի IF(A1:A10=E2,B1:B10)-ի ստացած մասսիվի մաքսիմումը:
Նույն սկզբունքով կաշխատենք նաև մինիմումը գտնելու համար: Դա տեսնենք նկարում:
Ահա և պահանջվող արդյունքները տարբեր քաղաքների համար:
Հարգանքով` Մայիս Մարգարյան: