MS EXCEL – ՏԵՔՍՏԻ ՏԱՌԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ՏԱՐԲԵՐ ՎԱՆԴԱԿՆԵՐՈՒՄ
Excel-ում ինչպե՞ս մի վանդակի բոլոր տառերը առանձնացնել տարբեր վանդակներում:
Ինչպես գիտեք, MID ֆունկցիան բառում տրված դիրքի սիմվոլից սկսած, առանձնացնում է տրված թվով սիմվոլներ: Ըստ կցված նկարի` գրե’ք =MID($A$1,COLUMN()-1,1) և քաշե’ք աջ /տարբերակ 1/: COLUMN()-1 կոնստրուկցիան ապահովում է Mid ֆունկցիայի երկրորդ արգումենտի /ձախ կողմից հաշված n-րդ սիմվոլը, որից սկսած պետք է տեքստն առանձնացվի/ փոփոխումը բանաձևն աջ տարածելիս: Արտահայտությունը դառնում է, համապատասխանաբար, 1,2,3,….. և այլն:
Տարբերակ 2-ում COLUMN()-1 արտահայտության փոխարեն ստեղծում ենք օժանդակ թվեր 4-րդ տողում: Արդյունքում =MID($A$1,B4,1) ֆորմուլան, աջ տարածվելիս, ապահովում է նույն էֆեկտը:
Մայիս Մարգարյան