MS EXCEL – ԽՈՐԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՖՈՐՄԱՏՈՎ
- Posted by Excelist
- Categories Դասընթացներ
- Date August 23, 2016
- Comments 0 comment

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
Դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են հնարավորինս արդյունավետ օգտագործել ծրագրի հիմնական և առավել հաճախ կիրառվող գործիքները պրակտիկայում հանդիպող խնդիրների արդյունավետ լուծման նպատակով, բացի այդ` ունեն ժամանակի և օրվա կարգացուցակի խնդիր կամ ապրում են այլ ժամային գոտում:
Դասընթացի յուրացումը կբերի գործընթացների արդյունավետության բարձրացման, ավտոմատացման և գործառնական ռիսկերի կրճատման:
ՈՐՏԵ՞ Ղ ԵՎ Ի՞ՆՉ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ
Ի՞ՆՉ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ: Դասընթացը կազմված է 7 դասից, (+ դասամիջյան օնլայն կոնսուլտացիա), որոնք կանցկացվեն շաբաթական 2 անգամ:
ՖՈՐՄԱՏԸ
Օնլայն: Դասերի հետ ԱՆՎՃԱՐ տրամադրվում է «Բազային Excel» վիդեոդասընթացի նյութը։
ՈՒՆԵ՞Ք ՀԱՐՑԵՐ
Հեռախոս
Էլ. փոստ
Viber
Skype
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
Դաս 1 MS Excel ինտերֆեյսը
- MS Excel ինտերֆեյսը, տարրերը, դրա կարգավորումը
- Աշխատանքային գրքի կառուցվածքը, տարրերը
- Դիտման ռեժիմներ
- Բջիջների, դիապազոնների և աղյուսակների ֆորմատավորումը
- Պայմանական ֆորմատավորում (Conditional formatting)
Դաս 2 - 5 Հաշվարկներ աղյուսակներում
- Բանաձևերի (ֆունկցիաներ) տեղադրում, հիմնական օպերատորներ, բանաձևերի խմբեր, դրանց կանչման տարբեր ձևերի կիրառումը
- Հարաբերական և բացարձակ հղումներ, հղումներ դեպի այլ թերթեր և այլ ֆայլեր
- Անվանակոչված դիապազոնների օգտագործումը բանաձևերում (ֆունկցիաներում)
- Ամենակիրառական ֆունկցիաները (տեքստային, ժամային և ամսաթվային, մաթեմատիկական, վիճակագրական, ֆինանսական, տրամաբանական, փնտրման և հղման ֆունկցիաների կատեգորիաների` թվով մոտ 50 ֆունկցիաներ)
- Բարդ բանաձևեր (ֆունկցիաներ)
Դաս 6-7 Վերլուծական աշխատանք մեծ աղյուսակների հետ, վիզուալիզացիա, անվտանգություն
- Դինամիկ (“խելացի”) աղյուսակներ
- Կնկնվող տվյալների վերացում
- Աղյուսակների շրջում (Transpose)
- Դիագրամների ներդրում, դրանց տեսակները, տվյալների աղբյուրները
- Goal Seek գործիքի կիրառումը
- Տվյալների վերլուծություն Pivot table-րի օգնությամբ
- Խմբավորում և ապախմբավորում, միջանկյալ և վերջնական արդյունքներ (Subtotals)
- Տվյալների կոնսոլիդացիա (Consolidate)
- Գաղափար մակրոսների մասին
- Բջիջների, դիապազոնների, թերթերի և աշխատանքային գրքի պաշտպանում (Protecting)
- Ֆայլի պաշտպանում բացելուց անցանկալի անձանց կողմից
- Ներմուծվող տվյալների ստուգում (Data Validation)
ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՕՆԼԱՅՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ 16 ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Դասերն անցկացվում են ինֆորմացիայի համար յուրացման լավագույն` առավոտյան ժամերին,
- Կուրսին մասնակցում ենք աշխատանքային ժամերից առաջ, երբ դեռ հոգնած չենք:
- Դուք ոչ ոքի չեք խանգարում (քանի որ կարող եք լինել ականջակալով), Ձեզ ոչ ոք չի խանգարում. աշխարհը դեռ քնած է, իսկ մեզ կարող է ուղեկցել մեկ բաժակ սուրճը կամ թեյը:
- Հագեցած առօրյայի պայմաններում հաճախ միայն այդ ժամերն են մեզ հասանելի ինքնակրթման համար:
- Մասնակիցները օրվա այդ ժամերի համար այլ պլաններ չեն կազմում, ինչը գրեթե բացառում է օբյեկտիվ պատճառներով բացակայությունները:
- Ֆորմատը հնարավորություն է տալիս դասերին մասնակցել նաև այլ ժամային գոտիների մարդկանց:
- Ուսուցանվում եք տանը` հարմար տեղավորվելով և ստեղծելով մեզ հարմար միջավայր ու պայմաններ:
- Ժամանակ չենք կորցնում այս կամ այն տեղն այցելելու և վերադառնալու վրա՝ խնայելով նաև ուժերը:
- Օրվա հաջորդող` լավագույն հատվածը ազատ է մնում այլ զբաղմունքների համար:
- Ուսուցանվում եք հենց Ձեր համակարգիչների վրա:
- Աշխատում ենք զուգահեռ՝ ինտերակտիվ ռեժիմում:
- Ուսուցանողը և ուսուցանվողը միասին աշխատում են նույն նախագծերի, ֆայլերի վրա՝ լուծելով նույն խնդիրները:
- Ուսումնական նյութի կառուցվածքը ճկուն է և կարող է հարմարվել Ձեր պահանջմունքներին:
- Ուսուցանողը, հնարավորինի սահմաններում, սիրով կպատասխանի Ձեր հարցերին նաև դասերից դուրս՝ ինտերնետային միջավայրում ակտիվ լինելով և/կամ այս էջի օգնությամբ:
- Ծառայությունը հասանելի է նաև ՀՀ մարզերում, արտասահմանում:
- Վճարումը կարող է արվել փոխանցումով, ինտերնետով:
ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ...
-
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑ
1 November, 2021 -
«ԿԻՐԱՌԱԿԱՆ EXCEL» ՕՖՖԼԱՅՆ / ՕՆԼԱՅՆ ԴԱՍԸՆԹԱՑ
2 May, 2020 -
«Power Query in Excel» ԴԱՍԸՆԹԱՑ
24 April, 2020