Հարգելինե’րս,
օգոստոսի 13-ին “Էքսելիստ” ակումբի հյուրն է լինելու “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ դիլինգ-կենտրոն վարչության պետ՝ Արտաշես Հարությունյանը։ Արտաշեսը ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը, մասնագիտությամբ տնտեսագետ-մաթեմատիկ է, ունի ֆինանսաբանկային ոլորտում 9 տարվա աշխատանքային փորձ, որի ընթացքում զբաղեցրել է Ռիսկերի կառավարման բաժնի պետի և Դիլինգ կենտրոն վարչության պետի պաշտոնները: Նա ունի FRM որակավորում, ստացել է ACI Dealing Certificate, ինչպես նաև հանձնել է CFA որակավորման առաջին երկու մակարդակի քննությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կարվի հետևյալ թեմաներին՝
1. ՀՀ բանկային համակարգ, ամփոփ տվյալներ,
2. ՀՀ ֆինանսական շուկայի առանձնահատկությունները գործնական իրավիճակների և փաստացի տեղի ունեցող գործընթացների դիտարկման օրինակներով,
3. CFA և FRM որակավորումների առանձնահատկությունները, դրանց շնորհման նվազագույն պայմանները, ժամանակացույցը, միջնորդավճարները, ներառվող ուսումնական թեմաները ըստ տեսակարար կշիռների, ինչպես նաև ՀՀ-ում տվյալ որակավորումների ճանաչումը,
4. CFA և FRM որակավորումներում ընդգրկված թեմաների մատչելի վերծանում, ըստ բաժինների ներառվող տեղեկատվության հակիրճ մեկնաբանում, գործնականում տվյալ գիտելիքների կիրառման հնարավորությունները,
5. Արդյո՞ք վերոնշյալ գիտելիքները բավարար են որպես աշխատակից բարձր գնահատականի արժանանալու համար (ելնելով հյուրի սեփական փորձից):
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ Է: Գրանցման համար լրացնել հետևյալ ֆորման՝ https://goo.gl/forms/B3WBA3CIS3ZSNokA3
Դասընթացավար՝ Արտաշես Հարությունյան,
Մասնակիցների քանակ` 20,
Վայր` Արշակունյաց 2՝ “Տիգրան Մեծ” հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 301 լսարան,
Տևողությունը` 1,5-2 ժամ:

