Հոկտեմբերի 2-ին “Չոր մարքեթինգ” ակումբի հետ գնում ենք վայելելու Լոռվա սաղարթախիտ անտառները, հայելանման լիճը, հրաշք բնությունը՝ մի խոսքով թումանյանական բնաշխարհ…
Արշավի շրջանակներում կայցելենք`
– Թումանյանի տուն թանգարան
– Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
– Բարձրաքաշի Սբ. Գրիգոր եկեղեցի
– Գիքորի աղբյուր
– “Սիրուն խաչ” խաչքար
– “Ծովեր” կոչվող հայելանման լիճ
– Քոբայր վանական համալիր
Լինելու է նաև փոքրիկ քայլարշավ, այնպես որ շտապեք ամրագրել Ձեր տեղը այս արշավին:
Մասնակցության վճար – 5500 ՀՀ դրամ
Մեկնարկի վայր – Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Մեկնարկի ժամը – 9:00
Գրանցման հղում – http://goo.gl/dYWQ3n :

