
Մեր պատմությունը
2013 թ-ի դեկտեմբերի 31-ն էր, ամփոփում էի անցնող 2013-ի տարին: Համոզմունք կար, որ պետք է սկսել մի գործ, որը կլինի և' օգտակար, և' հաճելի, և' եկամտաբեր, և' հոբբի: 2013 թ-ի դեկտեմբերի 31-ին որոշեցի փորձել չփորձածը (համենայն դեպս, իմ տեղեկություններով): Արդյունքում ստեղծվեց ֆեյսբուքյան էջ, որն առաջարկում էր կիրառական Excel-ի օնլայն դասընթացներ: Փորձը փորձանք չէր. կարճ ժամանակահատվածում էջը սկսեց աճել, աշխուժանալ, չուշացան նաև պատվերները, այդ թվում նաև կազմակերպություններից: Արդեն փետրվար ամսին նախագծի ծառայությունների առաջին կորպորատիվ պատվիրատուն դարձավ "Ղ-ՏԵԼԵԿՈՄ" ՓԲԸ-ն: Տարվա վերջում էջի հետևորդների թիվը գերազանցեց 7000-ը:
Այս ընթացքում էջում տեղադրվեցին բազմաթիվ հոդվածներ, թեմատիկ ալբոմներ: Youtube-ի իմ ալիքում տեղադրվեցին կիրառական խնդիրներին հայերեն և ռուսերեն լեզուներով անրադարձող ավելի քան 180 տեսահոլովակ, մշակվեցին և ուսումնական պլաններով հետևորդներին առաջարկվեցին Excel-ի տարբեր մակարդակների ու ուղղությունների և Excel-ից ածանցյալ մոտ 10 դասընթաց:
Հատկապես կարևոր է, որ կարողացանք հասարակության գիտակցությանը հասցնել օնլայն դասընթացների արդյունավետ լինելու գաղափարը: Լսարանն ընդունեց և ընկալեց այդ "նորամուծությունը": Այս փաստն իմ մեծագույն ձեռքբերումն էր, քանի որ, համոզված եմ, ամեն նոր և առաջադեմ երևույթ պետք է հնարավորինս արագ տեղ գտնի մեր երկրում` նպաստելով նրա զարգացմանը:
Նախագծի տրամաբանական զարգացման արդյունքում սկսեցին կազմակերպվել օֆֆլայն դասեր, վեբինարներ Youtube-ում, հաճախորդների թեստավորումներ, ընդլայնվեց մասնագետների թիվը, ովքեր նոր շունչ ու որակ հաղորդեցին թրեյնինգներին: Ֆեյսբուքում բացվեց մասնագիտական քննարկումների խումբ, որի մասնակիցների քանակը մոտ 7900 է: Ժամանակի հետ մասնակիցների հետ շփումը դուրս եկավ վիրտուալ հարթությունից և ձևափոխվեց օֆֆլայն քննարկում-հանդիպումների, արշավների և սոցիալական նախաձեռնությունների մասնակցության, որտեղ հաստատվում են բազմաթիվ կապեր, տեղի է ունենում մասնագիտական փորձի փոխանակում: Ընդլայնվեց նաև ծառայությունների սպառման աշխարհագրությունը` ընդգրկելով Ռուսաստանը, Եվրոպան, Ասիան և ԱՄՆ-ն:
Ընկերնե'ր, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` ակումբի հետ լինելու համար: Համոզված եմ, որ մեր նախագիծն օգտակար է և իր մասին դեռ ասելու է տարբեր հարթակներում: Մնացե՛ք մեզ հետ:
Նախագծի հեղինակ` Մայիս Մարգարյան
Ամենալավ աշխատանքը վարձատրվող հոբբին է:
Հենրի Ֆորդ
Ի՞նչ կստանանք դասերի արդյունքում
• Ճկունություն աշխատանքի մեջ,
• Բիզնես գործընթացների ավտոմատացում,
• Աշխատանքի արդյունավետության բարձրացում,
• Ժամանակի խնայողություն,
• Սխալների ռիսկերի կտրուկ նվազեցում կամ բացառում,
• Կարիերային կտրուկ աճի նախադրյալներ:
Մեր նպատակները
• Բացահայտել ծրագրի իրական հնարավորություններն օգտվողների համար,
• Ցույց տալ դրանց պրակտիկ կիրառման ուղղությունները,
• Մեծացնել ծրագրի նկատմամբ հետաքրքրվածությունը տարբեր խմբերի շրջանակներում,
• Ստեղծել ծրագրից ածանցյալ և տարբեր ուղղություններով նոր առարկաներ,
• Մեր ծառայություններն արտահանել այլ երկրներ:
Ծանոթացի՛ր մեր թիմին
Կարծիքներ դասընթացների մասին

Lilit Hambardzumyan

Hripsime Mektaryan

Tatevik Mkhitaryan

Ծովինար Մելիքյան

Asya Galstyan

Կամո Դավթյան
