«Excelist» ակումբի հիմքի վրա ստեղծված «Մակրոլաբ» ծրագրավորման ֆիրման մասնագիտացել է MS Excel, MS Access, Google Sheets, վեբ, C# և այլ պլատֆորմների վրա բիզնես գործընթացների ավտոմատացման պրոդուկտների ստեղծման գծով: Ավտոմատացման լուծումներին կարող եք ծանոթանալ ստորև՝ ըստ համապատասխան վիդեոալբոմների:
MS Excel ծրագրեր (սեղմել դիտելու համար)
Excel-ի մակրոսները թույլ են տալիս բուն ծրագրում, ինչպես նաև դրանից դուրս ռեսուրսների հետ աշխատանքում ավտոմատացնել բազմաթիվ ու բազմազան պրոցեսներ՝ Excel-ն ինտեգրելով, կամ հակառակը՝ Excel-ին ինտեգրելով շատ պրոցեսներում: Այս հարթակը շատ հարմար է փոքր և միջին բիզնեսի համար առանձին բիզնես լուծումներ առաջարկելու համար:
MS Access ծրագրեր (սեղմել դիտելու համար)
MS Access-ն ու մակրոսները թույլ են տալիս փոքր և միջին բիզնեսի համար ստեղծել տվյալների բազաների ավտոմատացման լիարժեք լուծումներ, CRM և այլ համակարգեր: Խոշոր բիզնեսների շատ պրոցեսներ ևս այս հարթակում ճկուն ենթարկվում են համակարգման:
Google Sheets ծրագրեր (սեղմել դիտելու համար)
Google Sheets-րն ու դրանց սքրիփթավորման արտադրանքները փոքր և միջին բիզնեսի համար կարող են իդեալական լուծումներ լինել համատեղ աշխատանքի մասով՝ ինչպես ղեկավարների և ստորադասների, այնպես էլ նույն մակարդակի աշխատակիցների միջև աշխատանքում:
Այլ ծրագրեր (սեղմել դիտելու համար)
Կից հոլովակներում կարող եք ծանոթանալ որոշ լուծումների, որոնք, ըստ կարիքի, կարող են անհատականացվել և պրոյեկտվել կոնկրետ պատվիրատուի պահանջմունքներին: