
Excel-ի որակավորման քննություններ
Մասնագիտական Excel-ի դասընթացների շուկայում մասնագիտացված լինելով 3 տարի և առընչվելով այդ գիտելիքների ռեսուրսը պահանջողների ու դրանք ներկայացնողների հետ՝ հասկացանք, որ շուկաներում գրեթե չկան հստակ չափորոշիչներ. բոլորը գիտեն Excel-ի մեծ հնարավորությունների մասին, սակայն.
- գիտելիք ներկայացնողների (աշխատանքի դիմողներ, հին աշխատանքում առաջընթաց ակնկալողներ, ֆրիլանսներ, թրեյներներ և այլն) ճնշող մեծամասնությունը չգիտի՝ իրական չափանիշներով ծրագրին որքանով են տիրապետում,
- գիտելիք պահանջողները (գործատուներ, գործընկերներ, ղեկավարներ, HR-մենեջերներ և այլն) հաճախ չեն պատկերացնում՝ ինչ պահանջեն և ակնկալեն գիտելիք ներկայացնողից:
Այդ պատճառով սկսում ենք Excel-ի որակավորման քննություններ, որոնց նպատակը անորոշությունները վերացնող չափանիշներ սահմանելն ու դրանով որոշում կայացնողներին օգնելն է: Որակավորման հիմքում ընկած է մեր՝ ոլորտում և շահագրգիռ շրջանակներում ձեռք բերած հեղինակությունը:
Այսպիսով, որակավորման քննության դրական արդյունքից կախված՝ մասնակիցը կարող է ստանալ «Բազային», «Կիրառական», «Խորացված» կամ «Պրոֆեսիոնալ» որակավորում, որը կարտահայտվի համապատասխան հավաստագրով:
Միավորներ |
Որակավորում |
16-25 | Բազային |
26-45 | Կիրառական |
46-65 | Խորացված |
66-75 | Պրոֆեսիոնալ |
«Բազային» մակարդակը ենթադրում է, որ օգտվողը վստահ տիրապետում է Excel-ի «կենսական մինիմում»-ին, կարող է կազմել աղյուսակներ, ոչ բարդ հաշվարկներ և հաշվառումներ անել: Որոշակի աշխատանքից հետո կարող է խորացնել գիտելիքները:
«Կիրառական» մակարդակը ենթադրում է, որ օգտվողն արդեն կիրառում է Excel-ի որոշակի արդյունավետ գործիքներ և ժամանակ առ ժամանակ կարող է ավտոմատացնել որոշակի գործընթացներ: Այնուամենայնիվ, նրա գիտելիքները համակարգված չեն, գործիքների համադրման տեխնիկան զարգացած չէ: Մյուս կողմից, օրինակ, 1 ամսվա համապատասխան թրեյնինգից հետո աշխատանքի արդյունավետությունը շատ կտրուկ կբարձրանա:
«Խորացված» մակարդակը ենթադրում է, որ օգտվողը վստահ կիրառում է ծրագրի ամենակիրառական և ամենահաճախ գործածվող գործիքները, կարող է բավարար չափով ավտոմատացնել շատ գործընթացներ և մեծ օգուտ տալ աշխատանքին: Նրա մոտ զարգացած է գործիքների համադրման տեխնիկան, իսկ որոշակի գործիքների չիմացությունը կարող է լրացվել ըստ պահանջի, շատ հաճախ՝ ինքնուրույն, առանց կողմնակի օգնության:
«Պրոֆեսիոնալ» մակարդակը նշանակում է, որ օգտվողը լիարժեք տիրապետում է գործիքին, տիրապետում է դրա ամենանեղ գաղտնիքներին և կարող է չափազանց լուրջ նախագծեր կազմել, բարդ վերլուծություններ անել՝ նպաստելով աշխատանքի մաքսիմալ ավտոմատացմանը: Այսպիսի որակներով օգտվողները բացառիկ արդյունավետ են:
Քննությունները անց են կացվելու 2017 թ-ի փետրվարից սկսած՝ 2 ամիսը մեկ անգամ` օֆֆլայն և օնլայն ֆորմատներով: Առանձին կորպորատիվ պատվերների դեպքում դրանք կարող են կազմակերպվել այլ ժամանակ: Քննության ժամկետն է՝ նոյեմբերի 18, ժամը՝ 13.00, մանրամասները ֆեյսբուքյան իվենթում:
Թեստերը կազմված են Excel-ի բազմաբնույթ գործիքներին և մակրոսների ձայնագրմանը վերաբերող խնդիրներից: Քննությունը ներառում է 5 բարդության թվով 15 խնդիրներ, որոնցից ստացվելիք ընդհանուր մաքսիմալ ցուցանիշը 75 միավոր է: Թեստերի ստուգումն իրականացվում է ստուգող հանձնաժողովի կողմից, որտեղ ներառված են մեր ակումբի ճանաչված թրեյներները: Կից աղյուսակում՝ թեստի խնդիրների քանակներն ու միավորների քանակներն են՝ ըստ բարդութան:
Բարդություն |
Միավոր | Քանակ |
Մակարդակ 1 | 1 | 1 |
Մակարդակ 2 | 2 | 5 |
Մակարդակ 3 | 5 | 5 |
Մակարդակ 4 | 7.5 | 2 |
Մակարդակ 5 | 12 | 2 |
ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻԱՎՈՐ | 75 |
Հավելենք, որ «Խորացված» կամ «Պրոֆեսիոնալ» որակավորում ստացած անձանց ցանկն ու կոնտակտային տվյալները հրատարակվելու են կայքում՝ ստեղծելով համապատասխան ռեեստր շահագրգիռ կողմերի համար: