Ակումբի ժամանցային կյանքում նոր ֆորմատ ունենք՝ կինոդիտում:
Հինգշաբթի օրը, ժամը 18:45 տեղի կունենա կինոդիտում “Excelist Club”-ում: Դիտելու ենք հանրաճանաչ ֆուտբոլիստ Պելեի կենսագրական ֆիլմը:
Դե՛, հաճելի և ուրախ ժամանցի մասին էլ խոսք չկա:
Պարտադիր պահանջներ՝
-մոռանալ Excel-ի մասին,
-զգալ ինչպես տանը,
-չուշանալ, քանի որ ուշացողներին ուղարկելու ենք գարեջուր բերելու:
Տեղերը սահմանափակ են, կհրավիրվեն առաջին 15 գրանցվողները: Մյուսները կհրավիրվեն հաջորդ կինոսեանսին, քանի որ նախաձեռնությունը շարունակական է լինելու:
Ֆիլմից հետո, փոխադարձ համաձայնությամբ, կգնանք թեյըմպման:
Գրանցման համար լրացրեք հետևյալ ֆորման՝ https://goo.gl/TgvMXB:

