MS EXCEL – ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԱՐԲԵՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Ենթադրենք մենք ունենք 2 000 000 ՀՀ դրամ մնացորդով և տարեկան 18 տոկոս տոկոսադրույքով վարկ և ուզում ենք հասկանալ, թե ամսական հավասարաչափ տարբեր վճարումների դեպքում երբ կվերջացնենք վարկի մարումը:
Առաջարկում ենք օգտվել Excel-ի Nper ֆունկցիայից, որը հաշվում է մարման ժամկետը տարբեր մնացորդների, տոկոսադրույքների և ամսավճարների համադրությունների համար:
Նկարում պատկերված տարբերակում, D2 վանդակում դնելով =NPER(B2/12,C2,-A2) ֆորմուլան, ստանում ենք վարկի ժամկետը: B2/12-ը տարեկան տոկոսի ամսական մասն է, C2-ը ամսական մարումների մեծությունը, -A2-ը վարկի մնացորդը: – նշանը դրվում է, քանի որ մնացորդը պարտավորություն է:
Ստորև բերված 3 նկարներում կարող ենք դիտարկել մարման ժամկետի փոփոխությունը ամսավճարների և տարեկան տոկոսադրույքի փոփոխման դեպքում: