MS EXCEL – ԻՆՉՊԵ՞Ս ՈՐՈՆՈՒՄ ԱՆԵԼ ՖԱՅԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Շատերին է հայտնի Excel-ի Find /Փնտրել/ գործիքը, որի միջոցով մենք գտնում ենք փնտրվող արժեքները: Լռելյայն կանոնով /By default/` այն որոնում է անում շիթի մակարդակում /worksheet/, այնինչ` երբեմն կարիք է լինում որոնումն անել ողջ աշխատանքային գրքի, այսինքն` ֆայլի մակարդակով /workbook/: Տեսնենք` ինչպես է դա արվում:
Կանչե’ք գործիքը Home – Find&Select – Find… ճանապարհով կամ Ctrl+F “տաք ստեղնով”: Կհայտնվի այսպիսի երկխոսության պատուհան:
Սեղմե’ք դրա Options կոճակի վրա` լրացուցիչ օպցիաները տեսնելու համար: Պատուհանը կստանա հետևյալ տեսքը:
Within դաշտի դիմաց By default դրված Sheet նշումը դարձրե’ք Workbook: Դրանից հետո փնտրումը կարվի ֆայլի մակարդակով:
Նույն սկզբունքը կգործի նաև Find գործիքի “ընկեր” Replace գործիքի դեպքում:
Շնորհակալություն: