MS EXCEL – ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՎԱՆԴԱԿՆԵՐՈՒՄ
Ինֆորմացիոն դասի ֆունկցիաների շարքին է դասվում նաև N ֆունկցիան: Այն ունի 1 արգումենտ: Ֆունկցիան կոնվերտացնում է արգումենտը թվի, իսկ եթե արգումենտը թիվ չէ, ապա 0-ի: Օրինակների շարքը տեսե’ք ստորև`
N ֆունկցիան հարմար է կիրառել այն դեպքերում, երբ ցանկանում ենք մեկնաբանություն տեղադրել անմիջապես վանդակի մեջ: Այսպես, հաջորդ օրինակում, գումարումներ և հանումներ անելիս, անհրաժեշտ է դրված թվից հետո մեկնաբանել դրանք` հետագայում չմոռանալու համար:
Քանի որ ֆունկցիայի արգումենտում տեքստ է /մեկնաբանություն/, այն կվերադարձնի 0, ինչն էլ ոչ մի կերպ չի ազդի արդյունքի վրա: Մեկնաբանությունները դիտելու համար կարելի է կանգնել վանդակի վրա. դրանք, ֆորմուլայի հետ միասին, կերևան ֆորմուլաների դաշտում:
Ֆորման ստանալու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ http://goo.gl/forms/1C6kJtQ8VZ և լրացրե՛ք այն՝ համապատասխան դաշտում նշելով հոլովակի վերնագիրը` “MS EXCEL – ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՎԱՆԴԱԿՆԵՐՈՒՄ”:
Հարգանքով`
Մայիս Մարգարյան
Մեր նախագծի մյուս ռեսուրսներն են`
ՖԲ էջ` Excel-ի դասընթացներ
ՖԲ խումբ` “Excelist” ակումբ
Youtube ալիք` MS EXCEL – ONLINE LESSONS