
ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ծնվել է 23.12.1987 թ-ին Երևան քաղաքում:
Աշխատում է “Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեշնլ” հայաստանյան մասնաճյուղում որպես Ֆինանսավարչական ղեկավար: Մինչ այդ աշխատել է նաև “ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ” ՍՊԸ-ում` որպես գլխավոր հաշվապահ, “Ջի Ընդ Քո Աուդիտ” ընկերությունում՝ որպես աուդիտոր, Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտում՝ որպես արվեստի կառավարման ամբիոնի դասախոս:
Ավարտել է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի “Հաշվապահական հաշվառում և աուդիտ” բաժինը 2008 թ-ին, ունի բազմաթիվ մասնագիտական որակավորումներ՝ տարբեր որակավորման կառույցների կողմից:
MS Excel-ի հետ ծանոթացումը սկսվել է դեռևս ուսանողական տարիներին՝ պրակտիկա անցնելով միջազգային առաջատար ընկերություններից մեկում՝ “Քաունթերփարթ Ինթերնեշնլ Ինկ.” ՀՆ-ում, այնուհետև “Բերգամոն” ՍՊԸ-ում, որտեղ նախաձեռնել և կատարել է հաշվապահական, տնտեսական, ֆինանսական տվյալների վերլուծություններ և կազմել տարաբնույթ հաշվետվություններ: Ստացված գիտելիքները հետագայում խորացվել են ընկերության ֆինանսական բաժնում՝ պլանավորման և կառավարչական վերլուծություններ իրականացնելիս:
2011թ-ից ստեղծել է “MS Excel Funs” ֆեյսբուքյան մասնագիտական խումբը, որը հնարավորություն է ընձեռնել բազմաթիվ մասնակիցների ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները և իրականացնել արդյունավետ կառավարում: Խմբի ստեղծմանը անմիջապես հետևել են կորպորատիվ աշխատանքների և դասընթացների կազմակերպան հրավերները, որի առաջին շահառուն եղել է “ԱՄՆ ՄԶԳ” համապատասխան ծրագիրը:
Ներկայումս խումբը գտնվում է պասիվ վիճակում, և հեղինակը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը “MS EXCEL – ՕՆԼԱՅՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ” էջի կազմում՝ ներկայացնելով նոր ծրագրեր և դասընթացներ: