11217802_479395495557631_3181532929398523018_n

ՄԱՅԻՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Էքսելիստ

Ծնվել է 06.02.1987 թ-ին Երևանում:

2012 թ-ին ավարտել է ՀՊՏՀ-ը “Մարքեթինգ” մասնագիտությամբ և մագիստրոսի աստիճանով:
MS Excel-ի հետ ծանոթացումը սկսվել է դեռ ուսանողական տարիներին, երբ, այս կամ այն ձևով աշխատելով մի շարք ընկերություններում (“ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ” ՍՊԸ, “ՄԵԴԻԱՊԼԱՆ” ՍՊԸ, “ԼԱՎԱ ԹԵՐՄ” ՍՊԸ, “ՀԱՐԴ ՓԱՈՒԵՐ ՍԻՍԹԵՄՍ” ՍՊԸ, “ԽԱՉԵՐ” ՍՊԸ), մասնակցել և/կամ ինքնուրույն կատարել է մարքեթինգային, տնտեսական, ֆինանսական տվյալների վերլուծություններ:

Ստացված գիտելիքները հետագայում խորացվել են բանկային համակարգում (ԻՆԵԿՈԲԱՆԿ, ԱՐԴՇԻՆԲԱՆԿ):
2013 թ-ի դեկտեմբեր ամսից ձեռնարկել է MS EXCEL – ՕՆԼԱՅՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ծրագիրը, որի համար Ֆեյսբուքում բացվել է այս էջը` նպատակ ունենալով հնարավորինս արդյունավետ և մատչելի դարձնել էլեկտրոնային աղյուսակների այս խմբագիր-ծրագրի հետ ծանոթացումը և դրա ընձեռած հնարավորությունների լիարժեք իրացումը աշխատանքային առօրյայում, հետագա աշխատանքի վայրերում:

Այդպես սկսվել են նաև ֆիրմաների հետ կազմակերպվող օնլայն-դասընթացները, որոնց առաջին պատվիրատուն եղել է “Ղ-ՏԵԼԵԿՈՄ” ՓԲԸ-ը:

Ներկայումս Մայիսի տրամադրության տակ են այս կայքն ու հետևյալ ռեսուրսները`

▼ “MS Excel – օնլայն դասընթացներ” էջ` www.fb.com/excel.lessons

▼ “Excelist” ակումբ խումբ` www.fb.com/groups/excelist

▼ “MS EXCEL – ONLINE LESSONS” ալիք` www.youtube.com/c/MsExcelOnlineLessons

▼ “Exceist-ի օրագիր” բլոգ` www.excelistclub.blogspot.am