Մեր պատմությունը

2013 թ-ի դեկտեմբերի 31-ն էր, ամփոփում էի անցնող 2013-ի տարին: Համոզմունք կար, որ պետք է սկսել մի գործ, որը կլինի և' օգտակար, և' հաճելի, և' եկամտաբեր, և' հոբբի: 2013 թ-ի դեկտեմբերի 31-ին որոշեցի փորձել չփորձածը (համենայն դեպս, իմ տեղեկություններով): Արդյունքում ստեղծվեց ֆեյսբուքյան էջ, որն առաջարկում էր կիրառական Excel-ի օնլայն դասընթացներ: Փորձը փորձանք չէր. կարճ ժամանակահատվածում էջը սկսեց աճել, աշխուժանալ, չուշացան նաև պատվերները, այդ թվում նաև կազմակերպություններից: Արդեն փետրվար ամսին նախագծի ծառայությունների առաջին կորպորատիվ պատվիրատուն դարձավ "Ղ-ՏԵԼԵԿՈՄ" ՓԲԸ-ն: Տարվա վերջում էջի հետևորդների թիվը գերազանցեց 7000-ը:

Այս ընթացքում էջում տեղադրվեցին բազմաթիվ հոդվածներ, թեմատիկ ալբոմներ: Youtube-ի իմ ալիքում տեղադրվեցին կիրառական խնդիրներին հայերեն և ռուսերեն լեզուներով անրադարձող ավելի քան 180 տեսահոլովակ, մշակվեցին և ուսումնական պլաններով հետևորդներին առաջարկվեցին Excel-ի տարբեր մակարդակների ու ուղղությունների և Excel-ից ածանցյալ մոտ 10 դասընթաց:

Հատկապես կարևոր է, որ կարողացանք հասարակության գիտակցությանը հասցնել օնլայն դասընթացների արդյունավետ լինելու գաղափարը: Լսարանն ընդունեց և ընկալեց այդ "նորամուծությունը": Այս փաստն իմ մեծագույն ձեռքբերումն էր, քանի որ, համոզված եմ, ամեն նոր և առաջադեմ երևույթ պետք է հնարավորինս արագ տեղ գտնի մեր երկրում` նպաստելով նրա զարգացմանը:

Նախագծի տրամաբանական զարգացման արդյունքում սկսեցին կազմակերպվել օֆֆլայն դասեր, վեբինարներ Youtube-ում, հաճախորդների թեստավորումներ, ընդլայնվեց մասնագետների թիվը, ովքեր նոր շունչ ու որակ հաղորդեցին թրեյնինգներին: Ֆեյսբուքում բացվեց մասնագիտական քննարկումների խումբ, որի մասնակիցների քանակը մոտ 7900 է: Ժամանակի հետ մասնակիցների հետ շփումը դուրս եկավ վիրտուալ հարթությունից և ձևափոխվեց օֆֆլայն քննարկում-հանդիպումների, արշավների և սոցիալական նախաձեռնությունների մասնակցության, որտեղ հաստատվում են բազմաթիվ կապեր, տեղի է ունենում մասնագիտական փորձի փոխանակում: Ընդլայնվեց նաև ծառայությունների սպառման աշխարհագրությունը` ընդգրկելով Ռուսաստանը, Եվրոպան, Ասիան և ԱՄՆ-ն:

Ընկերնե'ր, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` ակումբի հետ լինելու համար: Համոզված եմ, որ մեր նախագիծն օգտակար է և իր մասին դեռ ասելու է տարբեր հարթակներում: Մնացե՛ք մեզ հետ:

Նախագծի հեղինակ` Մայիս Մարգարյան

2500
Ուսանող
16150
ՀԵտևող ֆեյսբուքում
318827
Դիտում youtube-ում

Մենք՝ լուսանկարներով

Դասեր
Ժամանց
11
Առարկա
5
Մասնագիտացված թրեյներ
7797
Ակումբի անդամ
50
Երկրից հետևորդ

Ամենալավ աշխատանքը վարձատրվող հոբբին է:

Հենրի Ֆորդ


Ի՞նչ կստանանք դասերի արդյունքում

• Ճկունություն աշխատանքի մեջ,
• Բիզնես գործընթացների ավտոմատացում,
• Աշխատանքի արդյունավետության բարձրացում,
• Ժամանակի խնայողություն,
• Սխալների ռիսկերի կտրուկ նվազեցում կամ բացառում,
• Կարիերային կտրուկ աճի նախադրյալներ:

Մեր նպատակները

• Բացահայտել ծրագրի իրական հնարավորություններն օգտվողների համար,
• Ցույց տալ դրանց պրակտիկ կիրառման ուղղությունները,
• Մեծացնել ծրագրի նկատմամբ հետաքրքրվածությունը տարբեր խմբերի շրջանակներում,
• Ստեղծել ծրագրից ածանցյալ և տարբեր ուղղություններով նոր առարկաներ,
• Մեր ծառայություններն արտահանել այլ երկրներ:

Ծանոթացի՛ր մեր թիմին

Կարծիքներ դասընթացների մասին

16114504_1426514997382219_1205554159292668371_n (1)

Lilit Hambardzumyan

էն պահը, երբ որոշ գործիքների տիրապետելով գործը 2 օրվա փոխարեն անում ես 5 րոպեում... Mayis Margaryan, դու ու Excel-ը հրաշքներ եք գործում, ապրեք 😊😊😊
1381764_601467733249790_168091233_n

Hripsime Mektaryan

Մայիսի մոտ դասերի եմ գնացել, նոր ծրագրեր եմ կազմել (ասենք մի ամսվա գործը դարձրել եմ max մեկ շաբաթվա) , ու լիքը էլի նոր բաներ ...
13315316_1147731581946019_5472246270927452843_n

Tatevik Mkhitaryan

Շատ գոհ եմ դասերից, պրոդուկտիվ է, դասավանդման մակարդակը բարձր է, մոտեցումն` անհատական:
11391110_1189683097724606_1145809634397462480_n

Ծովինար Մելիքյան

Դասընթացը բավականին սեղմ ժամկետում տալիս է մաքսիմում օգտակար և հետաքրքիր ինֆորմացիա, որը մոտիվացնում է անելիք գործը նոր, ավելի արդյունավետ տարբերակով լուծել: Շնորհակալություն Էյ-Էֆ-Էմ ուսումնական կենտրոնի անձնակազմից անչափ օգտակար դասընթացի համար !!!!!
12933101_610719612419295_8063750198268166069_n

Asya Galstyan

Долго искала он-лайн формат преподавания в Армении, и уже не надеялась найти, спасибо Майис джан, продолжай в этом духе
12522996_988789741177205_30083795452765908_n

Կամո Դավթյան

Ժողովուրդ ջան, ես շատ հազվադեպ եմ խորհուրդ տալիս էս կամ էն դասընթացին մասնակցել, բայց էս մեկը հաստատ ձեր դուրը կգա :Ճ Ինձ թվում էր, թե ես քչից-շատից գոնե Excel գիտեմ, բայց սխալվում էի: Էս 8 պարապմունքների շնորհիվ (ու չնայած ես դեռ 4 պարապմունք եմ գնացել) էնքան հետաքրքիր գործիքներ ու ֆունկցիաներ կսովորեք, որոնց շնորհիվ ձեր գործը հազարապատիկ կհեշտանա :Ճ
13592840_1192394550802378_9222628757909665916_n

Կարեն Հակոբյան

Տնտեսագետ
Անկեղծ ասած՝ մինչ այս դասընթացին մասնակցելը, թերահավատորեն էի մոտենում առցանց ուսուցմանը: Սակայն այս դասընթացին մասնակցությունը կոտրեց բոլոր կարծրատիպերը, որովհետև կարողացա խնայել ժամանակս՝ արդյունքում սեղմ ժամանակամիջոցում ձեռք բերելով բավականին խորը գիտելիքներ excel-ից, որն առավել հեշտացրեց աշխատանքս այդ ծրագրի հետ: Միաժամանակ կարևորում եմ ուսուցանողի դերն ուսուցման ընթացքում, քանի որ կարևոր է նաև այն փաստը, թե ինչպես ես կարողանում մատուցել իմացածդ: Իսկ տվյալ պարագայում գիտելիքների փոխանցումը բավականին դյուրամարս է ուսուցանվողի համար: Շնորհակալություն: