«ԿԻՐԱՌԱԿԱՆ EXCEL» ՕՖՖԼԱՅՆ / ՕՆԼԱՅՆ ԴԱՍԸՆԹԱՑ
- Posted by Excelist
- Categories Դասընթացներ
- Date May 2, 2020
- Comments 0 comment

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
«Կիրառական Excel» օֆֆլայն / օնլայն դասընթացը նախկին բազային և խորացված մակարդակի առարկաների միավորված ու կատարելագործված տարբերակն է։ Դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են հնարավորինս արդյունավետ օգտագործել ծրագրի հիմնական և առավել հաճախ կիրառվող գործիքները` պրակտիկայում հանդիպող խնդիրների արդյունավետ լուծման նպատակով: Դա կբերի գործընթացների արդյունավետության բարձրացման, ավտոմատացման և գործառնական ռիսկերի կրճատման:
Դասընթացը կազմված է 2 մոդուլից և 12 դասից․
🔹️ բազային մոդուլ - 3 դաս,
🔹️ խորացված մոդուլ - 9 դաս։
Կարող եք մասնակցել ողջ կուրսին կամ ընտրել Ձեզ համապատասխան մոդուլներից մեկը։
Ե՞ՐԲ, ՈՐՏԵ՞ Ղ ԵՎ Ի՞ՆՉ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ
Ե՞ՐԲ։ Հոկտեմբերի 6-ից՝ երեկոյան 19։30-21։10 ընկած հատվածում մեկնարկում ենք «Կիրառական Excel» դասընթացը։
ՈՐՏԵ՞ Ղ: Դասընթացը անցկացվում է Զաքյան 10 հասցեում։
Ի՞ՆՉ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ: Դասընթացը կազմված է 12 դասից (+ դասամիջյան օնլայն կոնսուլտացիա), որոնք կանցկացվեն շաբաթական 2 անգամ` երկուշաբթի և չորեքշաբթի։
ՖՈՐՄԱՏԸ
Օֆլայն և օնլայն: Դասերի հետ ԱՆՎՃԱՐ տրամադրվում է ողջ դասընթացի վիդեոնյութը։
ՈՒՆԵ՞Ք ՀԱՐՑԵՐ
Հեռախոս
Էլ. փոստ
Viber
Skype
ԲԱԶԱՅԻՆ ՄԱՍ
Դաս 1
- MS Excel ինտերֆեյսը, տարրերը, դրա կարգավորումը
- Աղյուսակների ստեղծում և օպերատորներ
- Բացարձակ և հարաբերական հղումներ, հղումներ դեպի այլ թերթեր և այլ ֆայլեր
Դաս 2
- Ֆորմատավորում, բանաձևեր և բազային ֆունկցիաներ
- If ֆունկցիա
Դաս 3
- Filter և Sort գործիքներ
- Find & Replace գործիքներ
- Տիրույթների ֆիքսումը` Freeze, Split panes
- Աղյուսակների տպումը, կարգավորումներ
ԽՈՐԱՑՎԱԾ ՄԱՍ
Դաս 4
- Merge & Center գործիքը
- Աղյուսակների շրջում (Transpose)
- Հղումների տեղադրում դեպի ինտերնետային աղբյուրներ, այլ ֆայլեր, թերթեր և այլն (Hyperlinks)
- Ներմուծվող տվյալների ստուգում (Data Validation)
- Պայմանական ֆորմատավորում (Conditional formatting)
Դաս 5-8
- Տվյալների ֆորմատները, օգտվողի ֆորմատ
- Անվանակոչված դիապազոնների օգտագործումը բանաձևերում (ֆունկցիաներում)
- Ամենակիրառական ֆունկցիաները (տեքստային, ժամային և ամսաթվային, մաթեմատիկական, վիճակագրական, տրամաբանական, փնտրման և հղման ֆունկցիաների կատեգորիաների` թվով մոտ 60 ֆունկցիաներ)
Դաս 9
- Դինամիկ ("խելացի") աղյուսակներ
- Դիագրամների ներդրում, դրանց տեսակները, տվյալների աղբյուրները
- Բջիջների, դիապազոնների, թերթերի և ֆայլի պաշտպանում (Protecting)
Դաս 10
- Խմբավորում և ապախմբավորում, միջանկյալ և վերջնական արդյունքներ (Subtotals)
- Տվյալների կոնսոլիդացիա (Consolidate)
- Տվյալների վերլուծություն Pivot table-րի օգնությամբ
Դաս 11
- Goal Seek գործիքի կիրառումը
- Text to Column գործիքը
- Flash Fill գործիքը
- Կրկնվող տվյալների վերացում (Remove Dublicaties)
Դաս 12
- Մակրոսների ձայնագրում, հարցերի քննարկում
ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ...
-
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑ
1 November, 2021 -
«Power Query in Excel» ԴԱՍԸՆԹԱՑ
24 April, 2020 -
«SQL BASICS» ՕՆԼԱՅՆ ԴԱՍԸՆԹԱՑ
29 January, 2020