ՏԵՔՍՏ-ԱՄՍԱԹՎԵՐԻ ՎԵՐԱԾՈՒՄՆ ԻՐԱԿԱՆ ԱՄՍԱԹՎԵՐԻ
Այսպիսի խնդիր հաճախ է լինում այլ ծրագրերից Excel աղյուսակներ արտահանելիս: Օրինակ, նման “ամսաթվերը”, որոնք այլ ծրագրերից արտահանման արդյունքում դարձել են տեքստեր, չեն ենթարկվում ամսաթվերի ֆունկցիաներին կամ չեն տեսակավորվում ըստ ժամանակի /նկար 1/:
Նման դեպքում առաջարկում ենք կողքից ավելացնել սյուն և մուտքագրել նման մի բանաձև`
=DATE(RIGHT(C3,4),MID(C3,4,2),LEFT(C3,2)),
որը տեքստի նիշերից կստեղծի նոր` իրական ամսաթիվ, որն էլ կենթարկվի ամսաթվերի հետ աշխատանքի բոլոր նորմերին /նկար 2/:
Արդյունքում նույն երկրորդ սյունը Copy-Paste value-ի միջոցով կարելի է “հետ դնել” առաջին սյան վրա և ջնջել:

Վայելե’ք: