«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ EXCEL» ԴԱՍԸՆԹԱՑ
- Posted by Excelist
- Categories Դասընթացներ
- Date August 22, 2016
- Comments 0 comment

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
Դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր, գործնականում կիրառելով ծրագրի հնարավորությունները և կատարելով վերլուծական աշխատանքներ` դրանց օպտիմալացման, ավտոմատացման համար լրացուցիչ գործիքների և հնարքների իմացության կարիք են զգում, նաև նրանց համար, ում, կարիերայի բարձունքների հասնելու համար, անհրաժեշտ է լինելու Excel-ի պրոֆեսիոնալ իմացություն:
Ե՞ՐԲ, ՈՐՏԵ՞ Ղ ԵՎ Ի՞ՆՉ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ
Ե՞ՐԲ: Սկսած օգոստոսի 6-ից` երեկոյան 19.00-21.00 ընկած հատվածում:
ՈՐՏԵ՞ Ղ: Դասընթացը անցկացվում է օնլայն ֆորմատով՝ Skype խմբային զանգի միջոցով:
Ի՞ՆՉ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ: Դասընթացը կազմված է 8 դասից (+ դասամիջյան օնլայն կոնսուլտացիա), յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ, որոնք կանցկացվեն շաբաթական 2 անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին:
ՖՈՐՄԱՏԸ
Օֆլայն և/կամ օնլայն, կոնկրետ այս անգամ՝ oնլայն: Դասերի հետ ԱՆՎՃԱՐ տրամադրվում են «Բազային Excel» և «Խորացված Excel» դասընթացների վիդեոնյութերը։
ՈՒՆԵ՞Ք ՀԱՐՑԵՐ
Հեռախոս
Էլ. փոստ
Viber
Skype
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
ԹԵՄԱ 1. Վիզուալիզացիայի ընդլայնված գործիքներ
• Pivot charts - ընդլայնված կիրառություններ
• Դինամիկ և ինտերակտիվ դիագրամներ
• Ֆորմայի կառավարման էլեմենտներն Excel-ում
• Conditional formatting - ընդլայնված կիրառություններ
• Excel 2016-ի նոր դիագրամները
• Forecast գործիքի կիրառությունը
• Power View-ի ներածություն, Power Map-աշխարհագրական վիզուալիզացիա
ԹԵՄԱ 2. Վերլուծական ընդլայնված գործիքներ
• Pivot table - ընդլայնված կիրառությունները /տվյալների արտահայտում բացարձակ թվերով, ավելացվող դաշտեր ևն/
• Pivot table մի քանի շիթերի աղյուսակներից, Data Model-ի հասկացությունը
• Slicer, Timline գործիքներ, ընձեռած առավելություններ
• Բանաձևերի կալկուլյացիա և աշխատանք ավտոմատ, կիսաավտոմատ, մեխանիկական ռեժիմներում
• Advanced filter գործիք, դրա ընձեռած առավելությունները
• «Ինչ-եթե» վերլուծություն /What-if analysis/
• What-if analysis - Goal Seek գործիք
• What-if analysis - Scenario manager գործիք
• What-if analysis - Data Table գործիք
• Solver գործիք, օպտիմալացման խնդիրներ
• Մաթեմատիկական, վիճակագրական վերլուծության գործիքների փաթեթ - Analysis Toolpack
• Analysis Toolpack-ում ներդրված գործիքներ /Frequency, Moving averege, Correlation, Regression և այլն/
ԹԵՄԱ 3. Գործընթացների ավտոմատացմանն ու համատեղ աշխատանքին օժանդակող լրացուցիչ գործիքներ
• Անվանումների մենեջեր /Name manager/, անվանակոչված հաստատուններ և ֆորմուլաներ
• Offset ֆունկցիայի աշխատանքը Name manager-ում
• Excel-ի թաքնված ֆունկցիաներ, որոնք աշխատում են Name manager-ում
• Smart table-րի աշխատանքն այլ գործիքների հետ /դինամիկ դիագրամներ, ցուցակներ, Pivot table-ր/
• Տեսակավորման ընդլայնված հնարավորություններ /Sort/, տեսակավորում ըստ սյուների
• Data Validation գործիքի ընդլայնված կիրառություններ
• Աշխատանքային գրքի կառուցվածքի և տեսքի պաշտպանում /Protect Workbook/ տարբեր ձևերով
• Համատեղ և զուգահեռ աշխատանք ֆայլերի վրա /աշխատանքային գրքի կիսումը գործընկերների հետ` Sharing/
• Track changes գործիքի կիրառությունն Excel-ում
• Watch window գործիքի կիրառությունն Excel-ում
• Form... գործիքի կիրառությունն Excel-ում
ԹԵՄԱ 4. Սխալներն ու «Տաք ստեղներն» Excel-ում
• Excel-ի սխալներն ու դրանց ընթերցումը
• Տեղաշարժի, ընտրման, ֆորմատավորման, մուտքագրման, խմբագրման, հաշվարկների և այլ նշանակության ստեղներ
ԹԵՄԱ 5. Excel-ի հնարավորությունների ընդլայնումը, այլ ծրագրերի հետ ինտեգրման օրինակներ
• Add-ins - ծրագրի հնարավորությունների ընդլայնումն ներկառուցվող ծրագրերի միջոցով
• Ստանդարտ և ոչ ստանդարտ Add-ins-ր
• Excel-ը և արտաքին տվյալների բազաներ /օրինակ` Access/, Power Query ներածություն
• Excel-ը և Outlook-ը
• Excel-ը և Word-ը
• Excel-ը և Internet-ը: Տվյալների մուտքագրում Web-աղբյուրներից, կապակցված աշխատանք այդ աղբյուրների հետ
ԹԵՄԱ 6. Մասսիվների ֆունկցիաներ
• Գաղափար մասսիվների ֆունկցիաների մասին
• Գործողություններ զանգվածների` մասսիվների հետ
• Sumproduct, Transpose, Offset, Frequency, Mmult մասսիվի ֆունկցիաներ
• Մասսիվների ֆունկցիաներ` կիրառության օրինակներով
• "Նոր Vlookup". անում ենք այն, ինչ չի անում Vlookup-ը: Ինֆորմացիայի որոնում ըստ փնտրվող արժեքի n-րդ դիրքի, արժեքների մասսիվի որոնում ըստ փնտրվող արժեքի:
ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ...
-
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑ
1 November, 2021 -
«ԿԻՐԱՌԱԿԱՆ EXCEL» ՕՖՖԼԱՅՆ / ՕՆԼԱՅՆ ԴԱՍԸՆԹԱՑ
2 May, 2020 -
«Power Query in Excel» ԴԱՍԸՆԹԱՑ
24 April, 2020