ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (COMMENTS) ՑՈՒՑԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Հաճախ օգտվողները անհարմարությունների առջև են կանգնում, երբ հայտնաբերում են, որ իրենց փոխանցված ֆայլերում մեկնաբանությունները չեն արտացոլվում: Այդ խնդրի լուծման համար առաջարկում ենք ծանոթանալ համապատասխան կարգավորումներին /նկար 1/: File-Options-Advanced մենյուի մեջ գտե’ք կարմիրով եզրագծված հատվածը և նշում դրե’ք կամ 2-րդ կամ 3-րդ տողում: Սովորաբար, խնդիր ունեցողների մոտ առաջին նշումն է դրված լինում:
2-րդ տողի նշման դեպքում վանդակների մեկնաբանությունների համար ինդիկատորներ կերևան վանդակների վերևի աջ անկյունում, իսկ դրանք նշելիս` կերևան նաև բուն մեկնաբանությունները /նկար 2/:

3-րդ տողն ընտրելու և ՕԿ տալու դեպքում` վանդակների մեկնաբանությունների համար կերևան և’ ինդիկատորներ, և’ բուն մեկնաբանությունները /նկար 3/: Վերջին երկու կարգավորումների համար կարելի է օգտվել նաև Review թաբի Show all comments գործիքից` միացնելով և անջատելով այն /նկար 3/:
