ԻՆՉՔԱ՞Ն ՄԵԾ Է ՁԵՐ EXCEL SHEET-Ը
Աշխատանքային թերթի՝ շիթի տողերի քանակը բազմապատկելով սյուների քանակով (1048576 x 16384)՝ կստանանք 17 մլրդ 179 մլն 869 հազար 184 վանդակ մեծությունը: Բնականաբար, սա միայն մեկ շիթի մեծությունն է, իսկ ֆայլում, սովորաբար, առկա են մի քանի շիթեր:
Եթե էկրանի լուծողականությունը 1600 x 1200 պիքսել է, իսկ տողերի բարձրությունն ու սյուների լայնությունը տրված են լռելյան կանոնով /by default/, էկրանին միաժամանակ կարող են երևալ 24 սյուն և 49 տող /1176 վանդակ/, ինչը շիթի բոլոր վանդակների 0.000068% է: Այլ խոսքերով՝ մեկ շիթի ինֆորմացիան կզբաղեցնի 14.6 մլն էկրան:
Եթե շիթի յուրաքանչյուր վանդակում մուտք է արված մեկական թիվ, իսկ օգտվողը դիտում է 1 վանդակ / 1 վայրկյան արագությամբ կլիպ, նրանից կպահանջվի 500 տարի դիտումն ավարտելու համար: Բոլոր վանդակները տպելու համար կպահանջվի 36 միլիոն A4 ֆորմատի թերթ, որոնք, իրար վրա դնելով, կստանանք 4 կմ բարձրությամբ սյուն:
Հարգանքով` Մայիս Մարգարյան
Մեր նախագծի մյուս ռեսուրսներն են`
ՖԲ էջ` Excel-ի դասընթացներ
ՖԲ խումբ` “Excelist” ակումբ
Youtube ալիք` MS EXCEL — ONLINE LESSONS
2 Comments
Բարև ձեզ, ինձ համար շատ հետաքրքիր կլինի ուսումնասիրել ձեր նյութերը, ներկա պահին ինձ հետաքրքիր է ինչպես կարելի է իրար միացնել մեծ ծավալ ունեցող( օրինակի համար 60 հատ) Excel ֆայլեր, եթե կարողանաք օգնել շատ շնորհակալ կլինեմ:
Հարգելի՛ Վարդուհի, Ձեզ կպատասխանենք անձնական նամակով: