Ի՞ՆՉ Է PIVOT TABLE-Ի ՔԵՇԸ
Ամփոփ աղյուսակով /Pivot table/ հաշվետվություն սարքելիս՝ Excel-ը ստեղծում է տվյալների պատկեր և այն պահում Pivot tableի քեշում: Այն իրենից ներկայացնում է հիշողության հատուկ տարածք, որտեղ պահպանվում է տվյալների աղբյուրի կրկնօրինակը, և դա արվում է հարցման արագացման համար: Այլ խոսքերով՝ Excel-ը ստեղծում է տվյալների պատճե, հետո պահում է այն աշխատանքային գրքի հետ կապված քեշում: Քեշն ապահովում է աշխատանքային պրոցեսի օպտիմալացումը: Դաշտերի /fields/ տեղադրության փոփոխության, նոր դաշտերի ավելացման կամ դրանց թաքցման հետ կապված բոլոր փոփոխություններն սկսում են ավելի արագ արվել և համակարգից ավելի քիչ ռեսուրսներ պահանջել: Քեշի հիմնական թերությունն այն է, որ դրա կիրառումից մոտ 2 անգամ մեծանում է ֆայլի մեծությունը՝ ամեն անգամ «0-ից» ամփոփ աղյուսակ ստեղծելիս:
Հեռացրե՛ք սկզբնական տվյալները: Եթե աշխատանքային գիրքը պարունակում է տվյալների սկզբնական աղբյուր և ամփոփ աղյուսակ, ֆայլի ծավալը գրեթե կրկնակի մեծանում է: Այդ պատճառով կարելի է հանգիստ հեռացնել սկզբնական տվյալները, և դա ոչ մի ձև չի անրադառնա ամփոփ աղյուսակի ֆունկցիոնալության վրա. այն կարելի է օգտագործել սովորական ռեժիմում: Միակ խնդիրը աղյուսակի թարմացման /refresh/ անհնարինությունն է՝ սկզբնական տվյալների բացակայության պատճառով: Եթե, այնուամենայնիվ, Ձեզ պետք գան սկզբնական տվյալները, 2 քլիք արեք ընդհանուր արդյունքներ հատվածի տողի և սյան հատման վանդակի վրա (նկարում В17 վանդակն է): Այդ պարագայում սկզբնական աղբյուր-աղյուսակը կարտահանվի նոր շիթում:
Հարգանքով`
Մայիս Մարգարյան
Մեր նախագծի մյուս ռեսուրսներն են`
ՖԲ էջ` Excel-ի դասընթացներ
ՖԲ խումբ` “Excelist” ակումբ
Youtube ալիք` MS EXCEL – ONLINE LESSONS