ԸՆՏՐԱՆՔ ՏՈՂԻ/ՍՅԱՆ ԴԱՏԱՐԿ ՎԱՆԴԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՑՆՈՂ ՄԱԿՐՈՍ
Հարգելի’ ընթերցող,
Ձեզ եմ ներկայացնում հարմարավետ մակրոս, որը կարող է վերացնել ընտրանք /selection/ հանդիսացող տողի կամ սյան դատարկ վանդակները:
Խնդրեմ, դիտե’ք անիմացիաները:


Եթե մեր ընտրանքը պարունակում է 1-ից ավելի տող կամ սյուն, ապա մակրոսը բերում է հետևյալ հաղորդագրությունը:
Ձեր Excel-րում սեղմե’ք Alt+F11 ստեղների համադրությունը, հետո VBA խմբագրման պատուհանում Insert-Module արե’ք,
և տեղադրե’ք նշված կոդը`
Sub DeleteBlanks()
X = ActiveCell.Address
If Selection.Columns.Count = 1 And Selection.Rows.Count = 1 And ActiveCell = “” Then
ActiveCell.Delete Shift:=xlUp
ElseIf Selection.Columns.Count = 1 Then
Selection.SpecialCells(xlCellTypeBlanks).Select
Selection.Delete Shift:=xlUp
Range(X).Select
ElseIf Selection.Rows.Count = 1 Then
Selection.SpecialCells(xlCellTypeBlanks).Select
Selection.Delete Shift:=xlToLeft
Range(X).Select
Else
MsgBox “Select only row or column.”, vbCritical, “EXCELIST CLUB”
End If
End Sub
Ստեղծած մակրոսին ամրացրե’ք կոճակ և աշխատանքի արդյունքը վայելե’ք սյուների և տողերի համար:
Ֆորման ստանալու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ goo.gl/forms/1C6kJtQ8VZ և լրացրե՛ք այն՝ նշելով վերնագիրը` “ԸՆՏՐԱՆՔ ՏՈՂԻ/ՍՅԱՆ ԴԱՏԱՐԿ ՎԱՆԴԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՑՆՈՂ ՄԱԿՐՈՍ”:
Հարգանքով`
Մայիս Մարգարյան