Դասեր

Ավելին

ԲԼՈԳ

Ավելին

ՎԻԴԵՈԲԼՈԳ

Ավելին

EXCEL-Ի ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Բազային» մակարդակ

Ենթադրում է, որ օգտվողը վստահ տիրապետում է Excel-ի «կենսական մինիմում»-ին, կարող է կազմել աղյուսակներ, ոչ բարդ հաշվարկներ և հաշվառումներ անել: Որոշակի աշխատանքից հետո կարող է խորացնել գիտելիքները:

«Կիրառական» մակարդակ

Ենթադրում է, որ օգտվողն արդեն կիրառում է Excel-ի որոշակի արդյունավետ գործիքներից ոմանց և ժամանակ առ ժամանակ կարող է ավտոմատացնել որոշակի գործընթացներ: Այնուամենայնիվ, նրա գիտելիքները համակարգված չեն, գործիքների համադրման տեխնիկան զարգացած չէ: Մյուս կողմից, օրինակ, 1 ամսվա համապատասխան թրեյնինգից հետո աշխատանքի արդյունավետությունը շատ կտրուկ կբարձրանա:

«Խորացված» մակարդակ

Ենթադրում է, որ օգտվողը վստահ կիրառում է ծրագրի ամենակիրառական և ամենահաճախ գործածվող գործիքները, կարող է բավարար չափով ավտոմատացնել շատ գործընթացներ և մեծ օգուտ տալ աշխատանքին: Նրա մոտ զարգացած է գործիքների համադրման տեխնիկան, իսկ որոշակի գործիքների չիմացությունը կարող է լրացվել ըստ պահանջի, շատ հաճախ՝ ինքնուրույն, առանց կողմնակի օգնության:

«Պրոֆեսիոնալ» մակարդակ

Նշանակում է, որ օգտվողը լիարժեք տիրապետում է գործիքին, տիրապետում է դրա ամենանեղ գաղտնիքներին և կարող է չափազանց լուրջ նախագծեր կազմել, բարդ վերլուծություններ անել՝ նպաստելով աշխատանքի մաքսիմալ ավտոմատացմանը: Այսպիսի որակներով օգտվողները բացառիկ արդյունավետ են:

ՎԻԴԵՈԲԼՈԳ

Ինչու՞ ընտրել մեզ

Նախագծի հիմնադիր Մայիս Մարգարյանը միակ էքսելիստն է երկրում, որ թրեյնինգները չի զուգակցում աշխատանքի ու կարիերայի հետ, նա թողել է այդ ամենը՝ կենտրոնանալով մասնագիտական թրեյնինգների վրա:

Նույնիսկ դասերի ավարտից հետո ուսանողները կարող են օգտվել ընթացիկ խորհրդատվությունից՝ ակտիվ լինելով մեր ֆորումում՝ «Էքսելիստ» ակումբ:

Հաճախորդների հարմարավետության համար՝ դասերն անցկացվում են օֆֆլայն և/կամ օնլայն ֆորմատներով, վաղ առավոտյան, ցերեկային, երեկոյան ու գիշերային ժամերին, անհատների և կազմակերպությունների մակարդակով, երկրում և երկրից դուրս:

Ուսանողների հետ կապը չի կտրվում նույնիսկ դասերի ավարտից հետո: Նրանք օգտվում են ակումբի արտոնություններից, մասնակցում արշավների և ժամանցային այլ միջոցառումների:

Խմբային դասընթացներին զուգահեռ անհատական մոտեցմամբ օնլայն խորհրդատվություն ենք տրամադրում դասերի արանքում՝ հարցերի համար չսպասելով հաջորդ դասի մեկնարկին: Փաստացի, դասերը շարունակվում են օֆֆլայն դասերից դուրս էլ:

Մենք դասավանդում ենք միայն Excel և դրանից ածացյալ առարկաներ՝ խորը մասնագիտանալով և չշեղվելով մասնագիտացումից:

Մեր գործունեության անբաժան մասն է սոցիալական պատասխանատվությունը, որի շրջանակներում տարբեր արտոնություններ են ստանում ուսանողները, վիրավոր զինվորներն ու ընտանիքի անդամները, հաշմանդամները:

Օբյեկտիվ պատճառներով 1-2 դաս բաց թողնելով՝ դրանք կարող եք լրացնել հաջորդ խմբերի հետ:

2500
Ուսանող
16150
Հետևող ֆեյսբուքում
318827
Դիտում Youtube-ում

Լավագույն էքսելիստներից ...

Գրանցվի՛ր մոտակա դասընթացին

Մեր գործընկերները

Կարծիքներ դասընթացների մասին

16114504_1426514997382219_1205554159292668371_n (1)

Lilit Hambardzumyan

էն պահը, երբ որոշ գործիքների տիրապետելով գործը 2 օրվա փոխարեն անում ես 5 րոպեում... Mayis Margaryan, դու ու Excel-ը հրաշքներ եք գործում, ապրեք 😊😊😊
1381764_601467733249790_168091233_n

Hripsime Mektaryan

Մայիսի մոտ դասերի եմ գնացել, նոր ծրագրեր եմ կազմել (ասենք մի ամսվա գործը դարձրել եմ max մեկ շաբաթվա) , ու լիքը էլի նոր բաներ ...
13315316_1147731581946019_5472246270927452843_n

Tatevik Mkhitaryan

Շատ գոհ եմ դասերից, պրոդուկտիվ է, դասավանդման մակարդակը բարձր է, մոտեցումն` անհատական:
11391110_1189683097724606_1145809634397462480_n

Ծովինար Մելիքյան

Դասընթացը բավականին սեղմ ժամկետում տալիս է մաքսիմում օգտակար և հետաքրքիր ինֆորմացիա, որը մոտիվացնում է անելիք գործը նոր, ավելի արդյունավետ տարբերակով լուծել: Շնորհակալություն Էյ-Էֆ-Էմ ուսումնական կենտրոնի անձնակազմից անչափ օգտակար դասընթացի համար !!!!!
12933101_610719612419295_8063750198268166069_n

Asya Galstyan

Долго искала он-лайн формат преподавания в Армении, и уже не надеялась найти, спасибо Майис джан, продолжай в этом духе

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Այո՛, վկայական տրվում է:
Դասերը խմբակային են, մասնակիցների առավելագույն քանակը՝ 7-15 հոգի` կախված առարկայից:
Մենք ունենք մշակված առարկաներ բոլոր մակարդակներով տիրապետողների համար և խորհուրդներով կօգնենք Ձեզ ընտրության հարցում:
Դասերն անցկացվում են շաբաթական 2անգամ, օֆֆլայն ֆորմատովները` 19.00-21.00, իսկ օնլայն ֆորմատն այդ հարցում ճկուն է, ժամի հարցը համաձայնեցվում է խմբի հետ:
Այո՛, կարող եք մասնակցել միայն Ձեզ հետաքրքրող թեմաների դասերին՝ վճարելով միայն դրանց համար:
Այո՛, իհարկե: Կա փոխանցման հնարավորություն:
Այո՛, գումարը կարող եք վճարել մաս-մաս կամ ամբողջովին:
Դասերին կարող եք ներկայանալ նոթբուքերով կամ առանց դրանց: Ընտրությունը Ձերն է:

ՄԵՆՔ` ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ

Դասեր
Ժամանց

Օնլայն Excel սովորելու 10 առավելությունները

Ուսուցանում է կիրառական հարուստ փորձ ունեցող և բարձրակարգ մասնագետը

Ժամանակ չենք կորցնում այս կամ այն տեղն այցելելու և տուն վերադառնալու վրա՝ խնայելով նաև մեր ուժերը

Աշխատում ենք զուգահեռ՝ ինտերակտիվ ռեժիմում

Ուսումնառության ընթացքում կտրամադրվեն հայերենով թարգմանած օգտակար էլեկտրոնային նյութեր

Ուսուցանողը, հնարավորինի սահմաններում, սիրով կպատասխանի Ձեր հարցերին նաև դասերից դուրս՝ ինտերնետային միջավայրում ակտիվ լինելով և/կամ այս էջի օգնությամբ:

Ուսուցանվում եք տանը` հարմարավետ տեղավորվելով և ստեղծելով մեզ հարմար միջավայր ու պայմաններ

Ուսուցանվում եք հենց Ձեր, այլ ոչ՝ հաճախ հանդիպող հին կամ անհարմար համակարգիչների վրա

Ուսուցանողը և ուսուցանվողը միասին աշխատում են նույն նախագծերի, ֆայլերի վրա՝ լուծելով նույն խնդիրները

Ուսումնական նյութի կառուցվածքը ճկուն է և կարող է հարմարվել Ձեր պահանջմունքներին

Ծառայությունը հասանելի է նաև հեռավոր վայրերում

Լրացրո՛ւ էլհասցեդ և ստացի՛ր մասնագիտական նյութեր

Մեզ կարող ես գտնել

Ողջու՛յն, էքսելի՛ստ: Ուրախ ենք, որ մեզ հետ ես: )))

Հեռախոս

+ 374 55 50 57 57

Էլ. փոստ

Viber

+374 55 50 57 57

Skype

msexcel_online

Գրի՛ր մեզ

Սպասում ենք քո նամակին:

 




Ձեր անունը (պարտադիր)

Ձեր էլ. փոստը (պարտադիր)

Վերնագիր

Նամակ